Վլադիմիր Զելենսկի. Վիկտոր Օրբանն այնքան ազդեցիկ չէ, որ միջնորդ լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
Վլադիմիր Զելենսկի. Վիկտոր Օրբանն այնքան ազդեցիկ չէ, որ միջնորդ լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այնքան ազդեցիկ չէ, որպեսզի միջնորդ լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ միջնորդներ կարող են լինել միայն այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը կամ Եվրամիությունը։

«Ես չգիտեի, որ նա գնում է Մոսկվա։ Դա նրա անկախ ընտրությունն է։ Իսկ թե արդյոք նա կարող է միջնորդ լինել։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդություն չկա. Միայն լուրջ, ուժեղ դաշնակիցները կարող են միջնորդ լինել»,- ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ միջնորդը պետք է տնտեսապես ուժեղ լինի և ազդեցություն ունենա Ռուսաստանի տնտեսության վրա կամ պետք է ունենա ավելի ուժեղ բանակ, քան Ռուսաստանը։

«Աշխարհում շա՞տ կան նման երկրներ, քիչ կա։ Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը այդպիսի երկրներ են, կարծում եմ, որ Եվրամիությունը նրա երկրներից չէ, այլ ամբողջ Եվրամիությունը», – ասում է Զելենսկին։