Վլադիմիր Զելենսկի. Վատիկանում Թրամփի հետ ամենակարճ, բայց ամենաբովանդակային հանդիպումն էր

15:35, 03.05.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպումը լավագույնն էր, որ երբևէ ունեցել են առաջնորդները։ Այս մասին Զելենսկին հայտարարել է լրագրողներին։

«Հնարավոր է՝ սա ամենակարճ, բայց նաև ամենաբովանդակային հանդիպումն էր։ Թեև մեր թիմերի նկատմամբ հարգանքն անվիճելի է, իմ կարծիքով՝ անձամբ հանդիպելու ձևաչափը աշխատեց։ Մենք ունեինք ճիշտ մթնոլորտ զրույցի համար», – նշել է Զելենսկին։

Նրա կարծիքով՝ Վատիկանում կայացած հանդիպումից հետո Թրամփը սկսեց որոշ հարցեր ընկալել այլ կերպ։ Զելենսկին հավելել է նաև, որ Թրամփի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։

«Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այն, ինչ նա ինձ ասաց, շատ հզոր էր հնչում», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ