Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի ուղին պատերազմի 107 օրերի ընթացքում պետության լիակատար դեգրադացման օրինակ է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրի դեմ 107-օրյա լայնածավալ պատերազմը դիտարկում է որպես պետական ամբողջական դեգրադացիայի օրինակ։ Այս մասին Զելենսկին ասել է հերթական տեսաուղերձում։
«Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Դոնբասի բոլոր քաղաքները։ Եվ սա չափազանցություն չէ։ Ինչպես Վոլնովախան, ինչպես Մարիուպոլը։ Այս բոլոր ավերակները երբեմնի երջանիկ քաղաքներում, հրդեհների սև հետքեր, պայթյունների հետևանքով խառնարաններ. սրանք այն ամենն են, որ Ռուսաստանը կարող է տալ իր հարևաններին, Եվրոպային, աշխարհին: Սա, հավանաբար, ցանկացած պետության լիակատար դեգրադացիայի ամենաարագ օրինակն է՝ այն ճանապարհը, որով անցել է ռուսական պետությունը 107 օրվա ընթացքում»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ Դոնբասում շատ կատաղի մարտերը շարունակվում են։
«Ուկրաինացի զինվորականներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն օկուպանտների հարձակումը, քանի դեռ նրանք ունեն բավականաչափ ծանր սպառազինություն, ժամանակակից հրետանի, այն ամենը, ինչ մենք խնդրել ենք և կշարունակենք խնդրել մեր գործընկերներից»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր կառավարությունը պատրաստվում է պատերազմից հետո պետության լայնածավալ վերականգնմանը և մտադիր է բազմաթիվ փոփոխություններ կատարել, սակայն մարտերը դեռ շարունակվում են։