Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման հարցը բարոյական, ոչ թե ֆինանսական խնդիր էր
Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման հարցը բարոյական, ոչ թե ֆինանսական խնդիր էր

«Fox News»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ իր երկրի պաշտպանության ֆինանսավորման հարցը «բարոյական» խնդիր է, այլ ոչ թե «ֆինանսական»:

«Դա ֆինանսավորում չէ, դա բարոյականություն է: Ամենամեծ խնդիրն այն է, երբ չես աջակցում Ուկրաինային: Այն մարդիկ, ովքեր գտնվում են առաջնագծում, ընտանիքները, ովքեր սպասում են իրենց հերոսներին տանը, կարծում են, որ ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինային, և որ Ուկրաինան մենակ է։ Այո, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար մեր ընդհանուր արժեքների պաշտպանությունը խնդիր է»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ամերիկա կատարած իր այցի և բանակցությունների մասին։

«Նրանց հայտարարությունը, որ նրանք կաջակցեն Ուկրաինային, շատ կարևոր էր»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։