Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածների մեջ ես նկատի ունեի պատժամիջոցները
Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածների մեջ ես նկատի ունեի պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածների մեջ ես նկատի ունեի պատժամիջոցները,- «BBC»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ինքը պահանջել է կանխարգելիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Ուկրաինայի ղեկավարը կարծում է, որ դա անհրաժեշտ է, քանի որ «Ռուսաստանն արդեն սկսել է իր հասարակությանը նախապատրաստել միջուկային զենքի հնարավոր կիրառմանը»։

«Դա դեռ փետրվարի 24-ից առաջ էր՝ մինչ ռուսական ներխուժումը։ Ես ասացի, որ մենք բարձրացրել ենք կանխարգելիչ հարվածների, պատժամիջոցային հարվածների թեման։ Ոչ թե երկխոսություն, ոչ խոսքեր, այլ դիպուկ հարվածներ – սա այն ամենն է, ինչ ես ուզում էի ասել: Հիմա էլ եվրոպական հանրությունը, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, միշտ աջակցել է մեզ, շատ շնորհակալ ենք դրա համար։ Մենք ստիպված էինք պատժամիջոցներ կիրառել, կանխարգելիչ հարվածներ, որպեսզի վախեցնեինք Ռուսաստանին և նրա հանրությանը պատերազմի սկսելուց: Իսկ հիմա, երբ խոսում են միջուկային զենքի հիվանդագին պատկերացումների մասին, ես ասում եմ՝ թույլ մի տվեք, որ այդ մասին խոսեն ռուսական հանրության հետ։ Նրանք սկսում են պատրաստել հանրությանը: Սա շատ վտանգավոր է»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ավստրալական համալսարանում հավաքված հանրության առջեւ ելույթ ունենալիս ասել էր, որ «ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարված հասցնի Ռուսաստանին, եթե Մոսկվան փորձի միջուկային զենք կիրառել»։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակը բացատրել է, որ Զելենսկին Ռուսաստանի վրա կանխարգելիչ միջուկային հարվածի կոչ չի արել։