Վլադիմիր Զելենսկի – Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվելու համար օգտագործել է 450 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ, նրանց հիմնական թիրախը էներգետիկ ենթակառուցվածքներն էին

14:43, 13.12.2025
KYIV, UKRAINE - MARCH 11, 2022 - President of Ukraine Volodymyr Zelenskyy is pictured during his regular address to the nation, Kyiv, capital of Ukraine. The head of state said that everyone was gaining glory for Ukraine in his or her place. The custom-size photo is courtesy of the press service of the Office of the President of Ukraine. (Photo credit should read UKRINFORM/ Ukrinform/Future Publishing via Getty Images)

«Կարևոր է, որ բոլորը տեսնեն՝ ինչ է հիմա անում Ռուսաստանը. յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հարձակում, քանի որ սա իրականում պատերազմի ավարտը չէ», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի արդյունքում Կիրովոգրադի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Չերնիգովի շրջաններում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Զելենսկու խոսքով՝ հարձակումներ են եղել նաև Դնեպրի և Չերկասի շրջանների վրա։

«Կարևոր է, որ բոլորը տեսնեն՝ ինչ է անում Ռուսաստանը հիմա։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հարձակում վկայում է, որ սա պատերազմն ավարտելու քայլ չէ։ Նրանք շարունակում են փորձել ոչնչացնել մեր պետությունն ու հնարավորինս մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է աջակցություն ամեն ինչում, ինչը կնպաստի մարդկանց կյանքի պաշտպանությանը և պատերազմի ավարտին՝ հակաօդային պաշտպանության, առաջնագծում գտնվող մեր զինվորների ուժեղացման, հեռահար հնարավորությունների ընդլայնման և Ռուսաստանի նկատմամբ ճնշման ուժեղացման միջոցով։ Մեր դիվանագիտական բոլոր ջանքերը պետք է լինեն արդյունավետ, և դրա համար մենք պետք է ճնշում գործադրենք ագրեսորի վրա՝ նրանց ստիպելու դադարեցնել պատերազմը, որը հենց իրենք են սկսել», – նշել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ գիշերը Օդեսայի վրա կատարված հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, վարչական ու քաղաքացիական շինություններ, ինչպես նաև հրդեհաշիջման մեքենա։ Վնասվածքների արդյունքում, նախնական տվյալներով, առնվազն չորս մարդ է տուժել։ Տեղում աշխատում է ավելի քան 100 հրշեջ։ Միևնույն ժամանակ, Նիկոլաևի շրջանում զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ մարդ։

Նմանատիպ