Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը Սեւ ծովում հարձակվել է Եգիպտոս ցորեն տեղափոխող քաղաքացիական նավի վրա
Ռուսաստանը Սեւ ծովում հարձակվել է քաղաքացիական նավի վրա, որը ցորեն էր տեղափոխում Եգիպտոս։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսական հրթիռ Եգիպտոսի համար նախատեսված ցորենի դեմ»։ Այսօրվա հարձակումը սովորական քաղաքացիական նավի վրա Սև ծովում՝ Ուկրաինայի տարածքային ջրերը լքելուց անմիջապես հետո։ Նախնական տվյալներով, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև նշել է, որ «Ուկրաինան պարենային անվտանգության գլխավոր գլոբալ դոնորներից մեկն է, և աշխարհի տարբեր մասերում տասնյակ երկրների ներքին կայունությունն ու կյանքը կախված են նրա արտահանման պարենային միջանցքի բնականոն աշխատանքից»։
«Մենք սպասում ենք աշխարհի արձագանքին։ Ցորենը և պարենային անվտանգությունը երբեք չպետք է դառնա հրթիռների թիրախ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։