Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը գազային բաց պատերազմ է մղում Եվրոպայի դեմ
Ռուսաստանը գազային բաց պատերազմ է մղում Եվրոպայի դեմ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։ Նա Ռուսաստանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների կրճատումն անվանել է տեռորի ձև և կոչ է արել ԵՄ-ին արձագանքել այս շանտաժին ավելի կոշտ պատժամիջոցներով։
«Այսօր մենք տեսանք գազի հետ կապված հերթական սպառնալիքները՝ ուղղված Եվրոպային։ Չնայած «Հյուսիսային հոսք» տուրբինի հարցում զիջումներին, Ռուսաստանը չի պատրաստվում գազ մատակարարել եվրոպական երկրներին, ինչը պարտավոր է անել պայմանագրերով։ Ռուսաստանն այս ամենն անում է միտումնավոր, որպեսզի եվրոպացիներին լինի ձմռանը պատրաստվելը։ Սա գազային բաց պատերազմ է, որը Ռուսաստանը մղում է միասնական Եվրոպայի դեմ։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի ժողովրդի հետ, ինչպես կտուժեն՝ նավահանգիստների շրջափակման հետևանքով առաջացած սովից, թե ձմեռային ցրտից ու աղքատությունից, թե օկուպացիայից։ Դա պարզապես ահաբեկման այլ ձև է: Սա պահանջում է հակահարված»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի էներգետիկ շանտաժը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի ԵՄ պատժամիջոցների ութերորդ փաթեթն ավելի ուժեղ լինի։