Վլադիմիր Զելենսկի. Ռուսական չարիքը այժմ հարձակվում է Ուկրաինայի քաղաքների և գյուղերի վրա, եթե Ուկրաինան չկարողանա դիմակայել դրան, Ռուսաստանի բոլոր հարևանները վտանգի տակ են
Վլադիմիր Զելենսկի. Ռուսական չարիքը այժմ հարձակվում է Ուկրաինայի քաղաքների և գյուղերի վրա, եթե Ուկրաինան չկարողանա դիմակայել դրան, Ռուսաստանի բոլոր հարևանները վտանգի տակ են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում։

Ինչպես իր խոսքում ասել է Զելենսկին, եթե Ուկրաինան չկարողանա դիմակայել ռուսական ներխուժմանը, Ռուսաստանի հարևան պետությունները և ամբողջ ժողովրդավարական աշխարհը վտանգի տակ կհայտնվեն։

«Հիմա ռուսական չարիքը հարձակվում է Ուկրաինայի քաղաքների ու գյուղերի վրա, բայց, անկեղծ ասած, այն չի սահմանափակվում Ուկրաինայով։ Մեր երկրից հետո այս տառապանքն ուզում են հասցնել Եվրոպային ու ամբողջ աշխարհին։ Համոզված եմ, որ դուք դա հասկանում եք: Եթե ​​Ուկրաինան չկարողանա դիմակայել դրան, վտանգի տակ կհայտնվեն Ռուսաստանի բոլոր հարևանները»,- ասել է Զելենսկին։

Ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին զենքի հարցում ցուցաբերած օգնության համար։

«Պուտինը հավատում էր, որ դաժանությամբ կարող է վերաշարադրել ամբողջ մայրցամաքի պատմությունը, հավատում էր միայն ուժին, բռնությանը, և դրա համար էլ թույլ է։ Մենք հավատում ենք բոլորովին այլ բանի, և դրա համար միասին ավելի ուժեղ ենք դառնում»,- ասել է Զելենսկին։