Վլադիմիր Զելենսկի. Պետք է լինի հստակ ճնշում և ուժեղ գործողություններ աշխարհի կողմից՝ դադարեցնելու ռուսական հարվածները, ավելի շատ պատժամիջոցներ Միացյալ Նահանգներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Նա ասել է, որ Ռուսաստանը ամեն գիշեր իր հարձակումներով մերժում է իր գործընկերների խաղաղության առաջարկները։
«Գիշերվա ընթացքում մեր երկնքում ևս 117 ապացույց կար, որ Ռուսաստանը շարունակում է ձգձգել այս պատերազմը: Հրադադարի բանակցություններից հետո նման լայնածավալ հարձակումների իրականացումը հստակ ազդանշան է աշխարհին, որ Մոսկվան իրական խաղաղություն հաստատելու մտադրություն չունի: Փաստորեն, ամեն գիշեր իր հարձակումներով Ռուսաստանը շարունակում է մերժել մեր գործընկերների խաղաղության առաջարկները: Ռուսաստանի վրա պետք է լինի հստակ ճնշում և ուժեղ գործողություններ աշխարհի կողմից, ավելի մեծ ճնշում, ավելի շատ պատժամիջոցներ Միացյալ Նահանգների կողմից՝ դադարեցնելու ռուսական հարվածները»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։