Վլադիմիր Զելենսկի. Օկուպանտները հայտարարում են վայրագության մասին, քանի որ չկա արձագանք, լռություն է, ոչ մի խոսք, կարծես արևմտյան առաջնորդները անհետացել են

11:06, 07.03.2022

Օկուպանտները հայտարարում են դաժանության մասին, քանի որ չկա արձագանք, լռություն է, ոչ մի խոսք, կարծես անհետացել են արևմտյան առաջնորդները,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ ոչ մի համաշխարհային առաջնորդ կամ արևմտյան քաղաքական գործիչ չի արձագանքել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը ռմբակոծելու Ռուսաստանի սպառնալիքին:

«Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է մեր տարածքը ռմբակոծելու մասին, մեր պաշտպանական համալիրի ձեռնարկությունները ռմբակոծելու մասին։ Դրանց մեծ մասը կառուցվել է քաղաքներում դեռ խորհրդային իշխանության տարիներին։ Իսկ հիմա նրանք սովորական քաղաքային միջավայրի կենտրոնում են։ Այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, հարյուր հազարներն են ապրում։ Սա սպանություն է, դիտավորյալ սպանություն: Ես չեմ լսել համաշխարհային որևէ առաջնորդի կամ արևմտյան քաղաքական գործչի արձագանքը այս հայտարարությանը։ Մտածեք օկուպանտների անպատժելիության մասին. նրանք դաժանություն են ծրագրում: Ինչո՞ւ։ Որովհետև պատասխան չկա, քանի որ լռություն է, ոչ մի խոսք, կարծես անհետացել են արևմտյան առաջնորդները», – ասել է Զելենսկին։

Նմանատիպ