Վլադիմիր Զելենսկի. Միացյալ Նահանգները չի դադարեցրել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ 90 օրով օտարերկրյա օգնության բոլոր ծրագրերը դադարեցնելու որոշմանը։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այս որոշումը չի ազդել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։
«Ես այսօր պատրաստ չեմ այդ մասին խոսել։ Ես գիտեմ, որ կան որոշ սահմանափակումներ: Մենք պետք է դրանց մանրամասն ծանոթանանք: Այսօր մարդասիրական ծրագրերի 90-օրյա սահմանափակում կա։ Ես գիտեմ, որ աշխարհում կան բազմաթիվ հաստատություններ, որոնց աջակցել է ԱՄՆ կառավարությունը: Ես կենտրոնացած եմ ռազմական օգնության վրա, և այն, փառք Աստծո, չի դադարեցվել»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Բացի այդ, ուկրաինացի առաջնորդը նշել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության անհնար է պատերազմը դադարեցնելու բանակցությունները։
Ուկրաինայի նախագահի խոսքով, բանակցությունների իդեալական ձևաչափը կլինի Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի մասնակցությունը։
Սակայն Զելենսկին նշել է, որ դեռ համաձայնեցված ծրագիր չկա։
«Ո՞րն է լինելու բանակցային հարթակը։ Ես իսկապես հույս ունեմ, որ կլինեն Ուկրաինա, Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան։ Այո, ես շատ եմ ուզում տեսնել նաև եվրոպական ձայնը։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ մենք կլինենք Եվրամիության անդամներ», – ասել է Վլադիմիր Զելենսկին։