Վլադիմիր Զելենսկի. Մեծ պատերազմում փոքր գործեր չկան
Վլադիմիր Զելենսկի. Մեծ պատերազմում փոքր գործեր չկան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա առթիվ։

«Ուժեղ մարդկանց տոն, արժանավոր մարդկանց տոն», – նշում է Զելենսկին Ուկրաինայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահը բարձր է գնահատել բոլոր քաղաքացիների ներդրումն այս պատերազմում և ասել, որ «մեծ պատերազմում փոքր գործեր չկան»։

Նա շնորհակալություն է հայտնել առաջնագծում գտնվող բոլոր ուկրաինացիներին՝ կամավորներին և նրանց հետևում գտնվող ընտանիքներին, նաև բժիշկներին, ովքեր փրկել են հազարավոր կյանքեր։