Վլադիմիր Զելենսկի. Մենք սպասում ենք F-16 կործանիչներին այնպես, ինչպես մայրս էր ինձ սպասում դասերից հետո, բայց ես ուշանում էի
Վլադիմիր Զելենսկի. Մենք սպասում ենք F-16 կործանիչներին այնպես, ինչպես մայրս էր ինձ սպասում դասերից հետո, բայց ես ուշանում էի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից խոստացված F-16 կործանիչները Ուկրաինա կժամանեն այս ամառ։

«Գիտե՞ք, մենք միշտ սպասում ենք: Ինչպես մայրս սպասում էր ինձ դասերից հետո և միշտ ուշանալու պատճառ էր գտնում։ Դա նույնն է, բայց շատ ավելի լուրջ»,- ասել է Զելենսկին՝ կապված F-16 մարտական ​​ինքնաթիռների մատակարարման հետ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը պատերազմում ամեն օր օգտագործում է 300 ինքնաթիռ, իսկ Կիևին անհրաժեշտ է առնվազն 128 ինքնաթիռ։

«Թեկուզ 50-ն էլ լինի, ոչինչ: Նրանք ունեն երեք հարյուր: Մենք պաշտպանվում ենք, մեզ 128 ինքնաթիռ է պետք։ Քանի դեռ 128 ինքնաթիռ չունենանք, մենք չենք կարողանա մրցել Ռուսաստանի հետ երկնքում, դժվար կլինի»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։