Վլադիմիր Զելենսկի. Մենք պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը, փառք մեր պաշտպաններին, փառք Ուկրաինային
Վլադիմիր Զելենսկի. Մենք պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը, փառք մեր պաշտպաններին, փառք Ուկրաինային

Մենք պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը։ Փառք մեր պաշտպաններին։ Փառք Ուկրաինային,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

«Բարի երեկո: Խմբակցության ղեկավարն այստեղ է, նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ այստեղ, վարչապետ Շմիգալը՝ այստեղ է, Պոդոլյակը՝ այստեղ, նախագահը այստեղ է։ Մենք բոլորս այստեղ ենք։ Մեր բանակն այստեղ է: Քաղաքացիներն այստեղ են: Մենք պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը։ Փառք մեր պաշտպաններին։ Փառք Ուկրաինային»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։