Վլադիմիր Զելենսկի. Մենք հիշում ենք, թե ինչի միջով է անցել ուկրաինացի ժողովուրդը, մենք կռվում ենք թշնամու դեմ և գիտենք, թե ինչ կարող ենք անել, մենք կարող ենք հաղթել և մենք հաղթելու ենք
Վլադիմիր Զելենսկի. Մենք հիշում ենք, թե ինչի միջով է անցել ուկրաինացի ժողովուրդը, մենք կռվում ենք թշնամու դեմ և գիտենք, թե ինչ կարող ենք անել, մենք կարող ենք հաղթել և մենք հաղթելու ենք

Մենք հիշում ենք, թե ինչի միջով պետք է անցներ ուկրաինացի ժողովուրդը. Մենք տեսնում ենք վտանգները, մենք պայքարում ենք թշնամու դեմ և գիտենք, թե ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք հաղթել և հաղթելու ենք,- այս մասին Կիևում Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի երեխաները նույնպես կնշեն Ուկրաինայի անկախությունը ուկրաինական հրապարակներում և փողոցներում։

«Մեր թոռները, նրանց թոռները կնշեն մեր պետությունը Ուկրաինայի ընկերների, դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, որոնց Ուկրաինան միշտ ազատ կընտրի։ Ուկրաինայի պատմության մեջ երբեք դադար չի լինի. Մենք Ուկրաինային այնպիսի ուժ կտանք, որը կբավականացնի միշտ հաղթելու համար։ Մենք խստորեն կգործենք նրանց դեմ, ովքեր կփորձեն ներսից քանդել, ծախել և թուլացնել Ուկրաինայի իշխանությունը։ Մոտ ապագայում կլինեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավարները Կիևում մասնակցել են Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը։