Վլադիմիր Զելենսկի. Մենք դիմակայել և հաջողությամբ հետ ենք մղել թշնամու գրոհները, մեր բանակը վերահսկում է Կիևի և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները

15:55, 26.02.2022

Այս կոչը կարող եմ սկսել լավ լուրով. մենք դիմակայել և հաջողությամբ հետ ենք մղել թշնամու հարձակումները, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ բնակչությանը ուղղված հերթական ուղերձում։

Նրա խոսքով՝ Կիևի և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները վերահսկվում են ուկրաինական բանակի կողմից։

«Օկուպանտները ցանկանում էին արգելափակել մեր պետության կենտրոնը և այստեղ տեղադրել իրենց սեփական խամաճիկներին, ինչպես Դոնեցկում։ Մենք խափանեցինք նրանց ծրագիրը։ Նրանք չկարողացան մեր նկատմամբ առավելության հասնել։ Մեր փողոցներում, Կիևի երկնքում, Վասիլկովում, Վիշգորոդում պայքար է գնում Կիևի համար։ Հակառակորդը մեր դեմ օգտագործեց ամեն ինչ՝ հրթիռներ, կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, դիվերսանտներ, դեսանտներ։ Օկուպանտները հարձակվում են բնակելի թաղամասերի վրա։ Փորձում են ոչնչացնել էներգետիկ օբյեկտները: Նրանք շատ նենգ մարտավարություն ունեն»,- ասել է նախագահը։

Նմանատիպ