Վլադիմիր Զելենսկի. Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն Եվրամիության ղեկավարների կողմից, և համապատասխան եվրոպական խոստումները, որոնք տրվել են Ուկրաինային, կիրականանան
Վլադիմիր Զելենսկի. Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն Եվրամիության ղեկավարների կողմից, և համապատասխան եվրոպական խոստումները, որոնք տրվել են Ուկրաինային, կիրականանան

Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն Եվրամիության ղեկավարների կողմից, և համապատասխան եվրոպական խոստումները, որոնք տրվել են Ուկրաինային, կիրականանան,- իր ամենօրյա ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան արել է այն ամենը, ինչ իրենից սպասվում էր դեկտեմբերին։

«Այսօր ես խոսեցի Էստոնիայի վարչապետի հետ գործընկերների կողմից Ուկրաինայի աջակցությունը պահպանելու և այն շատ կոնկրետ հարցերի մասին, որոնք անհրաժեշտ են մեր պետությանը, մեր զինվորներին՝ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար։ Շնորհակալություն ըմբռնման և օգնության համար։ Իհարկե, մենք քննարկել ենք նաև Եվրամիության միասնության հարցերը՝ առաջին հերթին Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի համատեքստում։ Ուկրաինան կատարում է բոլոր պարտավորությունները: Մենք դա արդեն բազմիցս ապացուցել ենք։ Այսօր Ուկրաինայի Ռադան ընդունել է անհրաժեշտ օրենքները՝ համաձայն կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում Եվրահանձնաժողովի հանձնարարականների։ Հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն Եվրամիության ղեկավարների կողմից և կիրականանան Ուկրաինային տրված համապատասխան եվրոպական խոստումները։ Մենք յոթ հանձնարարական ունեինք՝ մենք արեցինք այն ամենը, ինչ մեզնից սպասվում էր դեկտեմբերին»,- ասել է Զելենսկին։