Վլադիմիր Զելենսկի - Լեհաստանի կառավարությունը որոշում է կայացրել արագացնել F-16 ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որը կարագացնի F-16 ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մեծ Բրիտանիայում Եվրամիության գագաթնաժողովում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ՝ «քննարկելու Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հարցը»։
Վլադիմիր Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ որոշման մասին է խոսքը, իսկ Լեհաստանի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել։
Լեհական լրատվամիջոցները ենթադրում են, որ այս համաձայնագիրը կարող է կապված լինել լոգիստիկ խնդիրների հետ։
Տեղեկության համար, ինչպես գրում է «Bloomberg»-ը, Ուկրաինան այս ամառ արեւմտյան գործընկերներից կստանա վեց F-16 ինքնաթիռ, իսկ մինչեւ տարեվերջ՝ մինչեւ 20։