Վլադիմիր Զելենսկի. Իսրայելի հետ հարաբերությունները վերջերս ավելի են ջերմացել, դադարից հետո մենք տեսնում ենք առաջընթաց

19:34, 26.10.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարաբերություններն Իսրայելի հետ ավելի են ջերմացել։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Զելենսկին հայտարարել է Կիևում Գվինեա-Բիսաուի նախագահի հետ ճեպազրույցում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրանական անօդաչու սարքերի հետախուզական տվյալների փոխանակման կապված Իսրայելի հետ համագործակցությունը սկսվել է մի քանի օր առաջ։

Նրա խոսքով, ներկայումս Ուկրաինան Իսրայելի հետ համագործակցության առաջին քայլերն է անում:

«Բոլորի համար էլ անհարմարություն են մեր հարաբերությունները, չնայած վերջին շրջանում դրանք ավելի են ջերմացել։ Դադարից հետո տեսնում ենք առաջընթաց … Իսրայելի հետ համագործակցության առաջին քայլերն ենք անում։ Եվ սա դրական միտում է Իսրայելի կողմից։ Ես դրա համար շնորհակալ եմ»,- ասել է Ուկրաինայի առաջնորդ։ Այնուամենայնիվ, Զելենսկու խոսքերով, նա հույս ունի Իսրայելի ավելի մեծ աջակցության համար։

«Իսրայելը գիտի, թե ինչ է պատերազմը։ Մենք կարծում ենք, որ Իսրայելը պետք է ավելի շատ աջակցի Ուկրաինային։ Մենք սրան սպասում ենք փետրվարի 24-ից հետո։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի բնակչությունը աջակցում է ուկրաինացիներին, սակայն մեզ Իսրայելի քաղաքական ղեկավարությունն է պետք»,- ասել է նախագահը։

Ինչպես նշել է Զելենսկին, իսրայելական հետախուզության տվյալները հաստատում են ուկրաինական հետախուզությանը հասանելի տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է ավելի քան 400 իրանական անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք. Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռուսաստանը զանգվածաբար օգտագործում է իրանական արտադրության կամիկաձե-անօդաչու սարքեր Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելու համար։

Նմանատիպ