Վլադիմիր Զելենսկի. Հակառակորդի յուրաքանչյուր ոչնչացված դիրք Ուկրաինայում կյանքեր է փրկում
Վլադիմիր Զելենսկի. Հակառակորդի յուրաքանչյուր ոչնչացված դիրք Ուկրաինայում կյանքեր է փրկում

Հակառակորդի յուրաքանչյուր ոչնչացված դիրք Ուկրաինայում կյանքեր է փրկում,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն իր գործընկերներից պահանջում է զինտեխնիկայի մատակարարում:

Միաժամանակ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի ներսում ապառազմականացված բուֆերային գոտիներ ստեղծել իր զբաղեցրած տարածքների շուրջ։

«Այնպիսի հարձակումների համար, որոնք տեղի են ունեցել այսօր Կոնստանտինևկայի վրա, ինչպես նաև մեր քաղաքներից շատերում, թշնամին պետք է իմանա. Ուկրաինան չի ընդունում մեր ժողովրդի հանդեպ նման վիրավորանքը, մենք չենք ների այս մահն ու ավերածությունը։ Ուզում եմ մեկ առ մեկ ողջունել մեր բոլոր մարտիկներին, ովքեր պատասխան հարվածներ են հասցնում թշնամուն։ Ովքեր պարզում են այն ​​դիրքերը, որտեղից ռմբակոծվում են մեր քաղաքները»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։