Վլադիմիր Զելենսկի. Հակահարձակումը ֆիլմ չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանը ոչ միայն տեսնում է դա, այլև զգում է
Վլադիմիր Զելենսկի. Հակահարձակումը ֆիլմ չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանը ոչ միայն տեսնում է դա, այլև զգում է

Հակահարձակումը ֆիլմ չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանը դա տեսնի ու զգա։ Այս մասին Էստոնիայի նախագահ Ալան Կարիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ հակահարձակման արդյունքը պետք է լինի ուկրաինական տարածքների ազատագրումը։

«Սա ֆիլմ չէ, դժվարանում եմ ասել, թե ինչպես կտեսնեք հակագրոհը։ Գլխավորն այն է, որ Ռուսաստանը դա տեսնում է և ոչ միայն տեսնում է, այլև զգում է դա։ Հատկապես այն բանակները, որոնք գրավել են մեր տարածքը։ Մեր տարածքների ապաօկուպացումը հակահարձակման արդյունք է: Երբ այն սկսվի, դուք կհասկանաք, որ դա տեղի է ունենում»,- ասել է Զելենսկին։

Նախագահը նաև նշել է, որ պատերազմի պատճառով Ուկրաինան դեռ չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Միաժամանակ, ըստ Զելենսկու, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում պետք է հստակ նշվի, որ դրանք կկիրառվեն նախքան երկիրը ՆԱՏՕ-ին միանալը։