Վլադիմիր Զելենսկի. Հակահարձակման ժամանակ ավելի արագ արդյունքներ էինք ուզում, մենք չհասանք ցանկալի արդյունքի, և դա փաստ է
Հակահարձակման ժամանակ ավելի արագ արդյունքներ էինք ուզում: Այս տեսանկյունից, ցավոք, մենք չհասանք ցանկալի արդյունքի, և դա փաստ է,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ասոշիեյթեդ պրես»-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը դժգոհություն է հայտնել, որ երկիրը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ զենք։
«Մենք ունենք պատերազմի նոր փուլ, և սա փաստ է։ Ընդհանուր առմամբ, ձմեռը պատերազմի նոր փուլ է: Մենք չենք նահանջում, ես գոհ եմ: Աշխարհում երկրորդ բանակի դեմ ենք կռվում, գոհ եմ: Մենք կորցնում ենք մարդկանց, ես գոհ չեմ: Մենք չստացանք մեր ուզած բոլոր զենքերը, և ես չեմ կարող գոհ լինել, բայց չեմ կարող շատ դժգոհել»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ասում է, որ մտավախություն ունի, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը կստվերի ուկրաինական հակամարտությունը, քանի որ մրցակցող քաղաքական օրակարգերը և սահմանափակ ռեսուրսները սպառնում են Կիևին արևմտյան ռազմական օգնության հոսքին: