Վլադիմիր Զելենսկի. Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա Եվրոպայում՝ թերահավատներին հասկանալու համար, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ից դուրս մնալը Եվրոպայի դեմ է աշխատում
Վստահ եմ, որ մենք շուտով պատասխան կստանանք Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, համոզված եմ, որ այս որոշումը կարող է ամրապնդել ոչ միայն մեր պետությունը, այլև ողջ Եվրամիությունը,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենօրյա տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այսօր մեկնարկել է դիվանագիտական մարաթոնի եզրափակիչ փուլը, որը պետք է ավարտվի մեկուկես շաբաթից։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսված են մի շարք հանդիպումներ եվրոպացի առաջնորդների հետ։
«Վստահ եմ, որ շուտով պատասխան կստանանք Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Համոզված եմ, որ այս որոշումը կարող է ամրապնդել ոչ միայն մեր պետությունը, այլ ողջ Եվրամիությունը։ Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա Եվրոպայում՝ թերահավատներին հասկանալու համար, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ից դուրս մնալը Եվրոպայի դեմ է աշխատում: Մենք կշարունակենք էլ ավելի ջանասիրաբար աշխատել բոլոր մակարդակներում՝ ճիշտ որոշում կայացնելու համար։ Սա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նախագահը։
Տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է նաև Խերսոնում և Մելիտոպոլում ռուսական անձնագրեր բաժանելու հարցին՝ ասելով, որ ռուսական անձնագրերը ձեռք են բերում հիմնականում ռուսների հետ համագործակցող և նրանց շրջապատի մարդիկ, որոնցից անձնագրեր ստանալը նման է երկրից փախչելուն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Խերսոնի մարզում ուկրաինացի զինվորականները ռուսներից ազատագրել են մեկ բնակավայր եւ որոշակի հաջողությունների են հասել նաեւ Զապոռոժյեի շրջանում։ Նրա խոսքով՝ Սևերոդոնեցկ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը։