Վլադիմիր Զելենսկի. Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը ունի պատմական դառնալու ներուժ, եթե կարողանանք հասնել համատեղ արդյունքների

16:30, 26.04.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Վատիկանում Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը ունի պատմական դառնալու ներուժ։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում։

Թրամփի և Զելենսկու մոտ 15 րոպեանոց հանդիպումը կայացել է Սուրբ Պետրոսի տաճարում, Հռոմի Պապի հուղարկավորության արարողության մեկնարկից առաջ։

«Լավ հանդիպում էր։ Անձամբ կարողացանք շատ հարցեր քննարկել։ Հույս ունեմ, որ կլինեն արդյունքներ բոլոր հարցերի վերաբերյալ, որոնց անդրադարձանք։ Մեր ժողովրդի կյանքի պաշտպանություն, հրադադարի ամբողջական և անվերապահ հաստատում։ Հուսալի և երկարատև խաղաղություն, որը կկանխի նոր պատերազմի բռնկումը։ Սա շատ խորհրդանշական հանդիպում էր, որն ունի պատմական դառնալու ներուժ, եթե կարողանանք հասնել համատեղ արդյունքների։ Շնորհակալություն», – գրել է Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ