Վլադիմիր Զելենսկի. Չինաստանն օգնում է Ռուսաստանին ճնշում գործադրել այլ երկրների վրա՝ չմասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
Վլադիմիր Զելենսկի. Չինաստանն օգնում է Ռուսաստանին ճնշում գործադրել այլ երկրների վրա՝ չմասնակցելու խաղաղության գագաթնաժողովին

Չինաստանն օգնում է Ռուսաստանին ճնշում գործադրել այլ երկրների վրա՝ չմասնակցելու խաղաղության գագաթնաժողովին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսության անվտանգության գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը օգտագործում է Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև չինացի դիվանագետներին՝ Շվեյցարիայում նախատեսվող խաղաղության գագաթնաժողովն ամեն կերպ խափանելու համար։

«Տխուր է, երբ Չինաստանի նման մեծ ու անկախ երկիրը գործիք է Ռուսաստանի ձեռքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տեղեկության համար՝ մայիսի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի ներկայացուցիչները հավանաբար չեն մասնակցի Շվեյցարիայում նախատեսված գագաթնաժողովին։