Վլադիմիր Զելենսկի. Ցավակցում ենք մահացածների հարազատներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում Ռաճայում սողանքի հետևանքով տուժածներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ցավակցությունն է հայտնում Շովիում տեղի ունեցած աղետի ժամանակ զոհվածների հարազատներին։
«Մենք խորապես կարեկցում ենք հանրությանը բնական աղետի պատճառով, որը խլեց մարդկանց կյանքեր: Ցավակցում ենք մահացածների հարազատներին ու մտերիմներին, իսկ Ռաճայի լեռնային շրջանում սողանքի հետևանքով բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնվում է 25 մարդ։