Վլադիմիր Զելենսկի. Բոլոր ազդեցիկ միջնորդները, որոնք հնարավոր էին, ներգրավված են «Ազովստալի» հետ կապված բանակցություններում

10:49, 14.05.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ «Ազովստալից» զորքերի տարհանման առնչությամբ օկուպանտների հետ բարդ բանակցություններ են ընթանում, և այդ բանակցություններին հրավիրվել են բոլոր նրանք, ով հնարավոր է եղել։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է մեկ տեսաուղերձում։

«Մենք չենք դադարում փորձել փրկել մեր ողջ ժողովրդին Մարիուպոլից և «Ազովստալից»։ Հիմա տարհանման առաքելության փուլում շատ բարդ բանակցություններ են ընթանում՝ ծանր վիրավորների, բժիշկների տարհանման, խոսքը մեծ թվով մարդկանց մասին է։ Աշխարհում բոլորը, ովքեր կարող են լինել ամենաազդեցիկ միջնորդը, արդեն ներգրավված են համապատասխան բանակցություններում»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ, Զելենսկու խոսքով, Ուկրաինայում արդեն բացվել է 37 օտարերկրյա ներկայացուցչություն։

Նմանատիպ