Վլադիմիր Զելենսկի. Բազմաթիվ սուտ տեղեկություններ կան, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքը, և տարհանում է ընթանում, ես այստեղ եմ, մենք զենք չենք դնի, մենք պաշտպանելու ենք մեր պետությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ գտնվում է նախագահի գրասենյակի դիմաց։
«Բարի լույս բոլոր ուկրաինացիներին: Վերջին շրջանում սոցցանցերում բազմաթիվ կեղծ տեղեկություններ են հայտնվում, թե իբր ես կոչ եմ անում մեր զորքերին վայր դնել զենքերը, և տարհանում է իրականացվում։ Այնպես որ, ահա ես այստեղ եմ, մենք զենք չենք գցելու։ Մենք պաշտպանելու ենք մեր պետությունը: Որովհետև մեր զենքը մեր ճշմարտությունն է և ճշմարտությունն այն է, որ դա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաներն են։ Դա այն ամենն է, ինչ ես ուզում էի ասել ձեզ: Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։