Վլադիմիր Զելենսկի. «Ազովստալից» տարհանման առաքելությունը շարունակվում է, գործընթացում ներգրավված են ամենաազդեցիկ միջազգային միջնորդները
Վլադիմիր Զելենսկի. «Ազովստալից» տարհանման առաքելությունը շարունակվում է, գործընթացում ներգրավված են ամենաազդեցիկ միջազգային միջնորդները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զինվորականներին տարհանում են «Ազովստալից»։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում։

«Տարհանման առաքելությունը շարունակվում է, և այն ղեկավարում են մեր զինվորականներն ու հետախույզները։ Գործընթացում ներգրավված են ամենաազդեցիկ միջազգային միջնորդները»,- ասել է Զելենսկին։

Նախագահը տեսաուղերձում բնակչությանը տեղեկացրել է նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցի մանրամասների մասին։ Զելենսկին ասել է, որ ինքը Ֆրանսիայի նախագահի հետ խոսել է Եվրամիությանը Ուկրաինայի ինտեգրման, ինչպես նաև «Ազովստալի» ընթացող տարհանման մասին, և որ Գերմանիայի կանցլերի հետ իր զրույցի հիմնական թեման Ուկրաինայի ռազմական օգնությունն է։

«Ես շարունակում եմ Ուկրաինայի համար հնարավորինս մեծ լսարան հավաքել, որպեսզի մեր պետությանը աջակցեն բոլոր մակարդակներում», – ասել է Զելենսկին։