Վլադիմիր Զելենսկի. Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պաշտոնապես ճանաչի Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն

10:42, 21.04.2022

Ողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պաշտոնապես ճանաչի Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն,- հերթական տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախագահի խոսքով, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գտնել Կիևի մարզում ռազմական հանցագործություն կատարած յուրաքանչյուր ռուս զինվորականի և պատասխանատվության ենթարկել նրանց։

«Մենք աշխատում ենք, որպեսզի բոլոր ռուս պետական ​​այրերը, ովքեր աջակցում են այս տխրահռչակ պատերազմին, ստանան տրամաբանական պատժամիջոցային պատասխան ժողովրդավարական աշխարհից։ Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր, իսկ Ռուսաստանի զինված ուժերը՝ ահաբեկչական կազմակերպություն։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքով, միջազգային գործընկերները գնալով ավելի են հասկանում, թե ինչ և երբ է Ուկրաինային անհրաժեշտ՝ ռուս օկուպանտներից պաշտպանվելու համար։

«Եվրամիությունում աշխատանքներ են տարվում պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա։ Մենք այսօր քննարկել ենք դա Շառլ Միշելի հետ: Աշխատել, որպեսզի դա իսկապես ցավալի լինի ռուսական ռազմական մեքենայի և ընդհանուր առմամբ ռուսական պետության համար»,- ասել է Զելենսկին:

Նմանատիպ