Վլադիմիր Զելենսկի. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն առաջարկել են կազմակերպել բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչը ողջունելի է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու կազմակերպման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Իլհամ Ալիեւը եւ նախագահ Էրդողանը առաջարկել են կազմակերպել բանակցությունների անցկացումը Ռուսաստանի հետ։ Դա ողջունելի է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ճեպազրույցում ասել է նաև, որ իրենք կպայքարեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի երկրի ազատագրման համար։
«Պարկեշտ պատասխան ենք տալիս։ Համոզված եմ, որ դուք դա տեսնում եք լրահոսում, և ես ձեզ միայն մի բան կասեմ՝ մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երկիրը ազատագրելու համար: Եթե երեխաներն արդեն ծնվում են ապաստարանում, թեև ռմբակոծությունները շարունակվում են, ապա թշնամին որևէ շանս չունի այս անհերքելի ժողովրդական պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։