Վլադիմիր Զելենսկի. 2022 թվականի փետրվարից, այսինքն՝ պատերազմի սկզբից ի վեր, զոհվել է ընդհանուր առմամբ 55,000 ուկրաինացի զինվոր
Վլադիմիր Զելենսկի. 2022 թվականի փետրվարից, այսինքն՝ պատերազմի սկզբից ի վեր, զոհվել է ընդհանուր առմամբ 55,000 ուկրաինացի զինվոր

2022 թվականի փետրվարից, այսինքն՝ պատերազմի սկզբից, ընդհանուր առմամբ զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր, ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ անհետ կորածների թիվը նույնպես մեծ է։

«Եթե առաջնագիծը սառչի, և մենք պահպանենք համապատասխան դիրքերը, սա մեր կողմից մեծ զիջում կլինի։ Եթե մենք պարտվենք այս պատերազմում, մենք կկորցնենք մեր երկրի անկախությունը», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Ուկրաինան չկանգնեցնի Վլադիմիր Պուտինին, նա կներխուժի Եվրոպա։ Սակայն, նա ասել է. «Եվրոպացիները չեն հավատում, որ դա կարող է տեղի ունենալ իրենց երկրում»։

«Նրանց հրթիռային հեռահարությունը անսահմանափակ է։ Նրանք կհարվածեն ցանկացած վայր», – ասել է Զելենսկին։

Ֆրանսիայի կողմից տրամադրվող օգնության մասին հարցին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ «որքան ուժեղ է ֆրանսիական օգնությունը», այնքան քիչ «հնարավորություն» կա, որ այս պատերազմը հասնի Ֆրանսիա։