Վլադիմիր Զելենսկի. 15-րդ օրն է, մենք պաշտպանում ենք մեր պետությունը և դիմադրում թշնամուն, մենք ստրուկ չենք դարձել և երբեք էլ չենք դառնա
Արդեն 15-րդ օրն է, մենք պաշտպանում ենք մեր պետությունը և դիմադրում թշնամուն։ Ուկրաինական բանակը դիմակայում է հարձակումները կարևոր կետերին: Մեր բանակի շնորհիվ, ես նկատի ունեմ Ազգային գվարդիան, սահմանապահները, ոստիկանությունը, հակաահաբեկչական ստորաբաժանումը և բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ այս պայքարում, մենք ստրուկ չենք դարձել և երբեք չենք դառնա ստրուկ, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուսական քարոզչությունը չի կարող կոծկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացված ռազմական հանցագործությունները։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ վերջին օրերին Ուկրաինայից 60 հազար մարդ է տարհանվել։
«Ռուսական բանակը փորձում է ստիպել բնակչությանը փախչել ռմբակոծված քաղաքներից Ռուսաստանի և Բելառուսի ուղղությամբ։ Դրանով նրանք հող են նախապատրաստում ռուսական քարոզչության համար։ Նրանք անընդհատ ստում են»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը ռազմական հանցագործությունների մեջ։
Նա ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է ծնկի բերել ուկրաինացի ժողովրդին, բայց դա տեղի չի ունենա։
«Ես ուզում եմ նրանց ասել՝ դուք եք պատասխանատու խաղաղ բնակիչների ռմբակոծության համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ռուս քարոզիչներին զրկեն Արևմուտքում գնված ունեցվածքից: Դուք սիրում եք հարստությունը, բայց շուտով կկորցնեք այն։ Եվ սա դեռ սկիզբն է»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը, սակայն, նշել է, որ պատերազմի ավարտից հետո իրենք վերակառուցելու են այն ամենը, ինչ ոչնչացրել է թշնամին, և դա կանեն կարճ ժամանակում՝ շատ բարձր որակով։
«Մենք պետական ծրագիր ենք ստեղծելու բոլոր տուժածների համար։ Ես կառավարությանն արդեն հանձնարարել եմ աշխատել այս ուղղությամբ։ Չերնիգովն ու Սումին, Ժիտոմիրը, Իզյումը և Մարիուպոլը բոլոր այն քաղաքներում, որտեղ թշնամին չարիք է գործել, ռուսական միջամտության հետք չեն թողնի։ Մենք կվարձենք լավագույն ճարտարապետներին, կհրավիրենք լավագույն ընկերություններին։ Ես ուզում եմ նույնը ասել Խարկովի մասին, որտեղ իրավիճակը վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։