Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս։
«Նովայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Պուտինին ուղեկցում են պաշտպանության նոր նախարար Անդրեյ Բելոուսովը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բացի այդ, Պուտինի պատվիրակության կազմում է փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, ով վերահսկում է ռազմարդյունաբերական համալիրի ոլորտը։ «Նովայա գազետա»-ն ենթադրում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունները վերաբերելու են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությանը։
Լրատվամիջոցը գրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը Պուտինի այցի հետ միաժամանակ վայրէջք է կատարել Գոմելի օդանավակայանում։
Յանուկովիչի ժամանման պատճառը այս փուլում հայտնի չէ։ Վերջին անգամ նա Բելառուս էր եկել 2022 թվականի մարտին։