Կրեմլում ընթանում է Ռուսաստանի նախագահի և Հունգարիայի վարչապետի հանդիպումը։
Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքը Վիկտոր Օրբանին կտեղեկացնի Ուկրաինայի պատերազմին վերջ տալու Մոսկվայի առաջարկի մասին, ինչպես նաև սպասում է Հունգարիայի ծրագրի մանրամասներին։
«Բարի գալուստ Ռուսաստան, Մոսկվա։ Մենք հասկանում ենք, որ դուք այս անգամ եկել եք ոչ միայն որպես մեր վաղեմի գործընկեր, այլ նաև որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր»,- դիմել է Պուտինը Օրբանին։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Օրբանն առանձնահատուկ է անվանել Պուտինի հետ հանդիպումը։
Այսօր Վիկտոր Օրբանն ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Նրա՝ Մոսկվա հնարավոր այցի մասին երեկ տեղեկություն է տարածվել, ինչը քննադատության է ենթարկվել եվրոպական կառույցների ղեկավարների կողմից։