Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են առեւտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման մասին

19:09, 24.11.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, ինչպես նաև կենտրոնացել են առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա։

Բացի այդ, Էրդողանն ու Պուտինն իրենց զրույցի ընթացքում քննարկել են մի շարք միջազգային հարցեր։

Տեղեկության համար նշենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կազանում կայացել է Պուտինի և Էրդողանի դեմ առ դեմ հանդիպում։ Այն ժամանակ Էրդողանն ասել էր, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները զարգանում են, և կողմերը ջանք չեն գործադրում այս գործընթացը շարունակելու համար։

Նմանատիպ