Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության պայմանագրի մշակմանը։
Հայկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցի ընթացքում ղեկավարները շարունակել են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր:
Ինչպես գրում է հայկական լրատվամիջոցները, Պուտինը Փաշինյանի հետ կիսվել է Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով, ինչի համար Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանդիպել հնարավորության դեպքում՝ քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգի հարցերը։
Պուտինի և Փաշինյանի զրույցի մասին տեղեկությունը հաստատում են նաև Կրեմլում։
«Ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։
Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում մասնավորապես նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան։