Վլադիմիր Պուտինն ու անջատողական առաջնորդները «համաձայնագրեր» են ստորագրել Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ
Վլադիմիր Պուտինն ու անջատողական առաջնորդները «համաձայնագրեր» են ստորագրել Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ

Կրեմլում Վլադիմիր Պուտինն ու անջատողական առաջնորդները «համաձայնագրեր» են ստորագրել Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։ Ըստ առկա տեղեկությունների՝ դա Ուկրաինայի տարածքի 15%-ն է։

Պուտինի հետ միասին, «պայմանագրերի» ստորագրման արարողությանը մասնակցել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, օկուպացված Զապոռոժյեի շրջանի անջատողական առաջնորդ Եվգենի Բալիցկին, օկուպացված Խերսոնի շրջանի անջատողական առաջնորդ Վլադիմիր Սալդոն:

Ավելի վաղ՝ ուշ երեկոյան, Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապոռոժյեի և Խերսոնի շրջանների «անկախությունը» ճանաչելու մասին։

Բացի այդ, այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնում։

«Մենք կգործենք՝ պաշտպանելու մեր ժողովրդին Խերսոնի մարզում, Զապոռոժյեի շրջանում, Դոնբասում, Խարկովի մարզի և Ղրիմի ներկայումս օկուպացված տարածքներում»,- ասել է Զելենսկին։