Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ Ալ-Շարան հեռախոսազրույց են ունեցել

21:38, 12.02.2025

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Սիրիայի նախագահների միջև։

Ըստ սիրիական լրատվամիջոցների, հեռախոսազրույցի ընթացքում երկրի նախագահ Ահմեդ ալ-Շարան ընդգծել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական հարաբերությունները և Սիրիայի բաց լինելը բոլոր կողմերի համար այնպես, որ ծառայի սիրիացի ժողովրդի շահերին և ամրապնդի Սիրիայում անվտանգությունն ու կայունությունը:

Ըստ տեղեկությունների՝ Ալ-Շարան Վլադիմիր Պուտինի հետ մտքեր է փոխանակել նաև Սիրիայում տիրող իրավիճակի և նոր Սիրիայի կառուցման քաղաքական ճանապարհային քարտեզի շուրջ։

Հեռախոսազրույցի մասին հայտնում են նաև ռուսական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ ռուսական կողմի հիմնարար դիրքորոշումը եղել է աջակցել սիրիական պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Նմանատիպ