ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղազախստան։ Տեղեկությունը տարածում է «Տաս»-ը։
Վլադիմիր Պուտինը Աքորդայի պետական նստավայրում կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք կքննարկեն երկու երկրների համագործակցության հեռանկարները և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։
Հանդիպումից հետո Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները մեկնաբանություններով հանդես կգան լրատվամիջոցների հետ։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները կանցկացնեն նաև միջտարածաշրջանային համագործակցության XIX ֆորումի լիագումար նիստը, որի թեման է «Գյուղատնտեսությունը՝ հզոր տնտեսության հիմք»։