Վլադիմիր Պուտինն այցելել է Չինաստան
Վլադիմիր Պուտինն այցելել է Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Չինաստան: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պուտինի դիմավորման շքեղ արարողություն է կազմակերպել, որից հետո առաջնորդները հանդիպում են անցկացրել։

Այս պահին մեկնարկում է Սի Ցզինպինի եւ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը։

Պուտինը երկու օր կմնա Չինաստանում, որտեղ Սի Ցզինպինի հետ կքննարկի երկու երկրների գործընկերությունը, ռազմավարական համագործակցությունը և միջազգային ու տարածաշրջանային արդի խնդիրները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առաջնորդները կստորագրեն նաեւ մի քանի համատեղ փաստաթղթեր։

Չինաստան կատարած այցից առաջ Պուտինը չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Կրեմլը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայում շարունակվող պատերազմի շուրջ։

«Մենք բաց ենք Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության համար, սակայն նման բանակցությունները պետք է հաշվի առնեն հակամարտությունում ներգրավված բոլոր երկրների, այդ թվում՝ մեր շահերը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, իրենք երբեք չեն հրաժարվել բանակցություններից եւ բարձր են գնահատել Չինաստանի խաղաղության ծրագիրը, որը թույլ կտա Մոսկվային արտացոլել իր տարածքային ձեռքբերումները։

«Չինաստանն առաջարկում է գործնական և կառուցողական քայլեր խաղաղության հասնելու համար՝ զերծ մնալով սեփական շահերից և լարվածության աճից, ինչպես նաև նվազագույնի հասցնելով հակամարտության բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասել է Պուտինը։