Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ռուսաստանի «ոչ բարեկամ երկրները» ռուսական բնական գազը դոլարի և եվրոյի փոխարեն կգնեն ռուբլով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի «ոչ բարեկամ երկրները» ռուսական բնական գազը դոլարի ու եվրոյի փոխարեն կգնեն ռուբլով։
Տեղեկությունը տարածում է «Տաս»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ՌԴ նախագահի հրամանագրով ՌԴ-ն կշարունակի գազ մատակարարել պայմանագրով նախատեսված ծավալներին և գներին համապատասխան, թեև արևմտյան երկրները պետք է վճարեն ռուսական ազգային արժույթով։
Պուտինն ասաց, որ հավաքական Արևմուտքը, սառեցնելով Ռուսաստանի պահուստները, դեֆոլտ է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հետ: