Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ռուսաստանը կապահովի իր սահմանամերձ շրջանների անվտանգությունը, որոնք հաճախ ռմբակոծվում են Ուկրաինայի կողմից
Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ռուսաստանը կապահովի իր սահմանամերձ շրջանների անվտանգությունը, որոնք հաճախ ռմբակոծվում են Ուկրաինայի կողմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կապահովի իր սահմանամերձ շրջանների անվտանգությունը, որոնք հաճախ ռմբակոծվում են Ուկրաինայի կողմից։

Ռուսաստանի նախագահը Կրեմլում համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ունի իր սեփական ծրագրերը, թե ինչպես արձագանքել Ուկրաինայի կողմից հասցված հարվածներին։

«Առաջին խնդիրն անվտանգությունն ապահովելն է, տարբեր ճանապարհներ կան, հեշտ չէ, բայց մենք դա կանենք։ Իհարկե, մենք կարող ենք պատասխանել ճիշտ նույն հարվածներով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բոլոր նմանատիպ թիրախներին, ինչ թշնամին է խոցում։ Մենք այս հարցում ունենք մեր տեսակետները, մեր սեփական ծրագրերը, մենք կհետևենք դրանց»,- ասել է Պուտինը համախոհների հետ հանդիպման ժամանակ։