Վլադիմիր Պուտինն ասել է, որ տեղեկությունը, թե ինքը Կիմ Չեն Ինին խնդրել է կամավորներ ուղարկել Ուկրաինա կռվելու, սուտ է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սուտ է, որ նա բանակցությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին խնդրել է կամավորներ ուղարկել՝ կռվելու Ուկրաինա։
«Ուզում եմ ասել, որ սա կատարյալ անհեթեթություն է։ Մի քանի օր առաջ ասացի, որ մենք արդեն ունենք 270 000 մեր տղամարդիկ՝ մեր մարտիկները, որոնք պայմանագիր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, բայց այս տվյալներն արդեն հնացած են։ Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ մենք ունենք 300 հազար, պայմանագիրը ստորագրել են մարդիկ, ովքեր, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի շահերի, պաշտպանելու Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ իրենց կողմից իրավիճակի սրման փորձ չկա։
«Ինչ վերաբերում է ինչ-որ բան հրահրելուն, իրավիճակի սրմանը, ինչ-որ մեկին սպառնալու, մենք ոչ մեկի համար վտանգ չենք ներկայացնում։ Ամենամեծ սպառնալիքը, որն այսօր ստեղծվում է աշխարհում, ստեղծում է ներկայիս իշխող վերնախավը»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հարեւանն է, և իրենք պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատեն։ Պուտինի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում խախտել ոչ մի կանոն: