Վլադիմիր Պուտինի օգնականը չի բացառում, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի չունենալ մինչև տարեվերջ
MOSCOW, RUSSIA - APRIL 9, 2020: The Russian president's adviser Yuri Ushakov is seen in the Kremlin during a videoconference meeting chaired by the Russian president to discuss defence industry and military-technical cooperation issues. Alexei Nikolsky/Russian Presidential Press and Information Office/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïîìîùíèê ïðåçèäåíòà ÐÔ Þðèé Óøàêîâ â ñèòóàöèîííîì öåíòðå â Êðåìëå âî âðåìÿ ñîâåùàíèÿ ïðåçèäåíòà ÐÔ Âëàäèìèðà Ïóòèíà ïî ïðîáëåìàì îáîðîííî-ïðîìûøëåííîãî êîìïëåêñà è çàñåäàíèÿ êîìèññèè ïî âîåííî-òåõíè÷åñêîìó ñîòðóäíè÷åñòâó â ôîðìàòå âèäåîêîíôåðåíöèè. Àëåêñåé Íèêîëüñêèé/Ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը չի բացառում, որ Թրամփի և Պուտինի միջև հանդիպումը կարող է տեղի չունենալ մինչև տարեվերջ։ Ուշակովը հաստատել է, որ դեռևս համաձայնություն չկա ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև հանդիպման վերաբերյալ, չնայած կան բազմաթիվ գաղափարներ։
«Իհարկե, անձնական հանդիպումը լայնածավալ է, որը պետք է հանգեցնի լուրջ արդյունքների։ Բայց կրկին, այդ արդյունքները պետք է պատրաստի ինչ-որ մեկը, մասնավորապես՝ Սպիտակ տան և Կրեմլի թիմերի համապատասխան անդամները», – նշել է նա։
Ուշակովի խոսքով, առաջնորդների մակարդակով հանդիպման ժամկետները կարելի է կանխատեսել, բայց «ես այն անիմաստ եմ համարում»։
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցին, Պուտինի օգնականի խոսքով, այս փաստը դրականորեն է գնահատվում Կրեմլում։
Հիշեցնենք, որ Ամերիկայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 19-ին։