Վլադիմիր Պուտինի կալանքի օրդեր տված դատավոր Տոմակո Ականեն նշանակվել է Միջազգային քրեական դատարանի ղեկավար
Վլադիմիր Պուտինի կալանքի օրդեր տված դատավորը նշանակվել է Միջազգային քրեական դատարանի ղեկավար։
Ճապոնացի Տոմակո Ականեն այս պաշտոնում ընտրվել է մինչև 2027 թվականը։
Ականեն այն երեք դատավորներից մեկն էր, ովքեր ձերբակալության օրդեր են տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել 2023 թվականի մարտին։ Տոմոկո Ականեն այս պաշտոնում փոխարինեց լեհ դատավոր Պյոտր Հոֆմանսկուն։