Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ընդունվել է որոշում Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ընդունվել է որոշում Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ։
Պուտինի խոսքով՝ ռուսական զինված ուժերն այժմ իրականացնում են այս առաջադրանքը։
«Ընդունվել է որոշում սահմանի երկայնքով անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտու ստեղծման մասին։ Մեր զինված ուժերը հիմա կատարում են այս առաջադրանքը», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վերականգնման մասին։ Ինչպես նշել է Պուտինը, այս տարածաշրջաններում պետք է վերականգնվեն ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները։