Վլադիմիր Պուտին. Առաջին սերիական «Օրեշնիկ» համալիրը արտադրվել և մատակարարվել է ռուսական զորքերին
«Օրեշնիկ» առաջին սերիական համալիրն արտադրվել է և փոխանցվել է Ռուսաստանի բանակին, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են «Օրեշնիկ»-ի Բելառուսում տեղակայման ծրագրերի մասին։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, զինվորականները ցանկանում էին համալիրն այս տարի տեղակայել հանրապետությունում։
Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի խոսքով, ռուս և բելառուս զինվորական մասնագետները ընտրել են դիրքերը «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման համար, և այժմ ընթանում են այդ վայրերի նախապատրաստման աշխատանքները։
«Այսպիսով, մեծ հավանականությամբ, այս հարցը կփակենք տարվա վերջում։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Ռուսաստանի առաջնորդը նաև հայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռների զանգվածային օգտագործման դեպքում դրանց հզորությունը համեմատելի է մեկ հարվածով իրականացված միջուկային զենքի հզորության հետ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ այս համալիրն առ զանգվածային ոչնչացման զենք չի համարվում, քանի որ այն շատ ճշգրիտ է և միջուկային մարտագլխիկ չի կրում։
Անցած տարվա նոյեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Օրեշնիկ» նորագույն միջին հեռահարության հրթիռի հաջող փորձարկման մասին։ Ամերիկյան և բրիտանական զենքի օգտագործմանը ի պատասխան՝ Ռուսաստանը հարված էր հասցրել Ուկրաինայի ռազմական-արդյունաբերական համալիրի օբյեկտին։