Վլադիմիր Պուտինը ժամանել է օկուպացված Մարիուպոլ
Վլադիմիր Պուտինը ժամանել է օկուպացված Մարիուպոլ

Կրեմլի տարածած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է օկուպացված Մարիուպոլ։

Ինչպես նշվում է Կրեմլի հայտարարության մեջ, Պուտինը Մարիուպոլ է ժամանել ուղղաթիռով, այցելել քաղաքի մի քանի թաղամասեր և զրուցել տեղի բնակիչների հետ։

Տեղեկության համար նախօրեին հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը գտնվում է բռնակցած Ղրիմում։